Ասկերանի բերդը վերականգնվում է
Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ շարունակվում են Ասկերանի բերդի՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի ձախակողմյան հատվածի վերականգնման աշխատանքները: Այս մասին տեղեկացրել է «Արցախպրես» լրատվական կայքը։
Կայքի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման և վերականգնման բաժնի պետ Արման Գրիգորյանը պատմել է, որ բերդի վերականգնման աշխատանքներն սկսվել են 2018 թվականից: Ընթացքի մեջ են բերդի պատերի և աշտարակների վերականգնման աշխատանքները: Սկսվել են նաև դեպի բերդի մուտքը տանող աստիճանների կառուցումը:
Ա. Գրիգորյանն ընդգծել է նաև, որ բերդի վերականգնման նպատակը հուշարձանի պահպանումն է, ինչպես նաև զբոսաշրջիկների համար տեսարժան վայրն էլ ավելի գեղեցիկ դարձնելը: