Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը թողարկվել է քաղաքացիական շրջանառության համար
Գամալեյայի կենտրոնի կողմից մշակված COVID-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը թողարկվել է քաղաքացիական շրջանառության համար, և առաջիկայում դեղը կուղարկվի մարզեր: Այս մասին հաղորդել է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Ինչպես նշում է գերատեսչությունը, պատվաստանյութը անցել է բոլոր անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները:
Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը ավելի վաղ գրանցել է COVID-19- ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյա հետազոտական կենտրոնի կողմից`Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ:
Փորձարկումների ընթացքում հարյուր տոկոս մասնակիցների հետազոտությունը ցույց է տվել կայուն հումորալ և բջջային իմունային պատասխան և որևէ մեկի մոտ չի առաջացել լուրջ անբարենպաստ երևույթներ:
Միևնույն ժամանակ, պատվաստված կամավորների օրգանիզմում չեզոքացնող հակամարմինների մակարդակը 1,4-1,5 անգամ ավելի բարձր էր, քան հակամարմինների մակարդակը COVID-19-ով վարակվածների շրջանում: