Արցախում նոր կորոնավիրուսով վարակվել է ևս 4 քաղաքացի
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, ևս 4 քաղաքացի ունի նոր կորոնավիրուսի հաստաված վարակ:
Տեղեկատվական շտաբի տվյալներով՝ վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Այս պահին մեկուսացված է 79 քաղաքացի:
Հիվանդությունը, ընդհանուր առմամբ, հաղթահարել է 43 քաղաքացի: Թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1 224 նմուշառում: