Պուտինն ու Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին ծննդյան առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով:
Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա։ Մենք կողմ ենք, որպեսզի այս հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»։
ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից Ձեզ եմ փոխանցում անկեղծ շնորհավորանքներ ծննդյան օրվա առթիվ:
Գոհունակությամբ նշում եմ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության առաջանցիկ զարգացումը։ Հաջողությամբ իրականացվում են համատեղ ծրագրեր էներգետիկայի, արդյունաբերության և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում։
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն»։