Տարածաշրջանում պիտի պահպանվեն հայերի անվտանգությունն ու իրավունքները, նաև` սահմանները․ Ռաիսի
Փույա Հոսեյնին գրում է.
«Ռաիսիի շեշտադրումն ու զգուշացումը` արցախահայության իրավունքների և անվտանգության պահպանության վերաբերյալ` Իրանի Զինված Ուժերի շքերթի ժամանակ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին` Իրանի Իսլամական Հանրապետության Զինված Ուժերի շքերթի ժամանակ, շեշտել է հայերի /արցախահայերի/ իրավունքների ու անվտանգության, նաև` սահմանների պահպանության կարևորությունը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ուրբաթ առավոտյան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի շքերթի ժամանակ հայտարարել է.
«Մեր տարածաշրջանում մեր Զինված Ուժերի հզոր ներկայությունը կանխում է տարածաշրջանի գեոպոլիտիկ և սահմանների ցանկացած փոփոխություն, և դա մեզ հաջողվել է։
Մենք շեշտում ենք, որ հայերի իրավունքների պաշտպանությունը անպայմանորեն անհրաժեշտություն է։ Այնպես որ` տարածաշրջանում պիտի պահպանվեն հայերի անվտանգությունն ու իրավունքները, նաև` սահմանները»։
Իրանի Զինված Ուժերի շքերթում ներկա են եղել Իրանի Զինված Ուժերի շտաբի պետը և բարձրաստիճան ռազմական ղեկավարները»։