Շոյգուն այցելում է Թեհրան
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի այցով կմեկնի Թեհրան, հայտնում է Թասնիմ գործակալությունը:
Ըստ գործակալության տվյալների՝ ՌԴ պաշտպանության նախարարը Իրանում կհանդիպի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարության որոշ ներկայացուցիչների, այդ թվում՝ իր գործընկեր Մոհամմեդ Ռեզա Աշտիյանիի հետ: Սպասվում է, որ կողմերը կքննարկեն տարածաշրջանային զարգացումները և պաշտպանական ոլորտում երկկողմ հարաբերությունները:
ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել նման այցի հնարավորության մասին: