Խրամատ կամ մեղադրյալի աթոռ, իսկ ո՞ւր մնացին Ֆրանսիան ու Շվեյցարիան (տեսանյութ)
LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանն է։
Օգոստոսի 28-ին Արցախից Հայաստան ուղևորվող Արցախի երեք քաղաքացիների Հակարիի կամուրջի մոտ տեղադրված ադրբեջանական անցակետում բերման են ենթարկել Ադրբեջանի ուժայինները։ Հիմնավորումը եղել է այն, որ տվյալ անձանց նկատմամբ 2021 թ․ Ադրբեջանի իրավապահների կողմից հայտարարվել է միջազգային հետախուզում։
Եթե դա համապատասխանում է իրականությանը, և որի վերաբերյալ գոյություն ունեն համապատասխան ապացույցներ, ապա ինչո՞ւ են Արցախի համապատասխան կառույցները թույլատրել, որ այդ անձինք անցնեն ադրբեջանական անցակետով։
Որքա՞ն է Արցախի իշխանությունների մեղավորությունը և պատասխանատվությունը այդ դեպքի առնչությամբ։
Փոխկապակցվա՞ծ է արդյոք օգոստոսի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը անվտանգության խորհրդի բացման ժամանակ Արցախում տեղի ունեցած այդ միջադեպի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում