Սերգեյ Շոյգուի այցն աշխատանքային է․ Արծրուն Հովհաննիսյան
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ժամանել է Գյումրի։ Նրան դիմավորել են Շիրակ օդանավակայանում։ LIVEnews.am-ի թղթակցի հարցին, թե ո՞րն է այցի նպատակը, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ աշխատանքային այց է և ինքը չի կարողանա այցի նպատակը մեկնաբանել։
Սերգեյ Շոյգուն ժամանելու է նաև Երևան, այցի մանրամասները ավելի ուշ կհրապարակվեն։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 28-ին, ՀՀ ՊՆ տեղեկացրել էր, որ Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության պետի գլխավորած պատվիրակությունը՝ երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով։