Հրավիրում եմ բոլորիդ ներկա լինելու «Դեմոկրատիայի իրական դեմքը» ֆոտո-նկարների ցուցադրության
Սիրելի հայրենակիցներ, լրագրողներ, գործընկերներ.
Վաղը, հուլիսի 11-ին, երեկոյան ժամը 18:00-ին, Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, Թումանյան փողոցին հարող հատվածում, հրավիրում եմ բոլորիդ ներկա լինելու «Դեմոկրատիայի իրական դեմքը» ֆոտո-նկարների ցուցադրության։
Ձեզ հետ միասին մենք կվերհիշենք «սիրո և հանդուրժողականության» հեղաշրջման, «տարածաշրջանի դեմոկրատիայի բաստիոնի» բոլոր զոհերին և քաղաքական բանտարկյալներին։
Ձեր ներկայությունը կարևոր է։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից