Անկարայում ջրհեղեղից մետրոն ջրի տակ է անցել, երթևեկությունը կաթվածահար է եղել
Թուրքիայի մայրաքաղաքում՝ Անկարայում հորդառատ անձրևի հետևանքով ջրհեղեղ է սկսվել։ Այս մասին գրում է gazeta.ru-ն:
Ջրի տակ է անցել նույնիսկ մետրոն, կաթվածահար է եղել երթևեկությունը, իսկ երկրի 20 նահանգներում վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել։
Տուժածների մասին դեռևս հաղորդագրություն չկա։