ՀՀ-ում Չեխիայի դեսպանությունը դադարեցնում է Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը
ՀՀ-ում Չեխիայի դեսպանությունը ժամանակավորապես դադարեցնում է Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել դեսպանության մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում նշվում է, որ առկա են կազմակերպչական և տեխնիկականխնդիրներ։
«Տեղեկացնում ենք, որ նոր գրանցման համակարգը հասանելի կլինի հունիսի 15-ից»,– ասված է հաղորդագրությունում։
Հերթագրման նոր կանոների և ընթացակարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրվի։