ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը և նրանց ընտանիքի անդամները բյուջեի հաշվին արտոնյալ բուժօգնություն կստանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 18-ի նիստում ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի և նրանց ընտանիքի անդամների (ամուսին, ծնող) համար պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման մասին որոշում կայացրեց:
Այս նախագծով առաջարկվում է սահմանել հիշյալ պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգ և պայմաններ։