Սասուն Բադասյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 17-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սասուն Բադասյանին նշանակել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար»: