Եթե դուք բարձրաձայնեիք այդ ողբերգությունն ու դեմ դուրս գայիք` այսօր ձեր շուկային գուցե հերթ չհասներ

Մալաթիա տոնավաճառի աշխատակիցներն այս պահին տոնավաճառի դարպասների մոտ բողոքի ցույց են անում։ Նրանք այլևս չեն կարող վաճառել իրենց ապրանքները, որովհետև ապագան, որն իրենք ընտրեցին` եկել է:

Բարեկամներ, ինչ ցանել եք` այն էլ հնձում եք:

Այո՜, ես չեմ աջակցում այն մարդկանց, ովքեր այնտեղ կանգնած նիկոլին սերենադներ են երգում: Լավ ա չեք ասում, որ նախկիններն են մեղավոր:

Իսկ տոնավաճառի հարակից տարածքում ոստիկանական ուժեր են հավաքվել և աշխատակիցները վրդովված ասում են.

«Մենք այդ ի՞նչ վտանգ ենք մեզնից ներկայացնում, որ այսքան ոստիկան են բերել։ Փաշինյանը մտածե՞լ է ինչպես ենք մենք ապրելու, որ միանգամից 600 հոգու ապրուստի միջոց է կտրում։ Բոլորս վարկերի տակ ենք, պարտքեր ունենք, տանը հիվանդներ ունենք, ի՞նչ պիտի անենք էս ձմռան ցրտին, էս եղանակին մարդկանց հանեն-գցեն դո՞ւրս»:

Եկեք ես պատասխանեմ, դուք հիմիկվանից գնացեք տուն: Որ սենց զարմացած եք ոստիկանական ուժերի վրա, կասե՞ք, թե Եռաբլուրում զոհվածների ծնողներն ի՞նչ վտանգ էին իրենցից ներկայացնում, որ կարմիր գլխարկները քաշքշում էին իրենց, բիրտ ուժ կիրառում և տանում բաժին:

Երբ հարց եք տալիս, թե բա մտածում է՞ փաշինյանը ձեր մասին, թե` ոչ, վստահ եղեք, որ ո՜չ: Այդ սուբյեկտը երբեք չի մտածում ոչ մի հայի մասին: Ոչ 5000 զոհված երեխեքի, ոչ վերջերս զոհված 15 տղերքի, ոչ մնացած զինվորների, ոչ թոշակառուների, ոչ մեկի մասին: Ասեմ ավելին. ինքը զզվում է ձեզնից, ավելի շատ, քան մեզնից:

Խոսել ցուրտ եղանակից կամ վատ պայմաններից դուք ընդհանրապես իրավունք չունեք: Որովհետև մեկ ամսից ավելի ձեր հայրենակիցներն, ովքեր ձեզ պես կապույտ անձնագրեր ունեն և ձեզնից մի քանի կիլոմետր այն կողմ են` շրջափակման մեջ են, չունեն լույս, գազ, իսկ իրենց ուտելիքը` հացը, մակարոնն ու շաքարը կտրոններով են ստանում ամիսը երկու անգամ:

Այ եթե դուք բարձրաձայնեիք այդ ողբերգությունն ու դեմ դուրս գայիք` այսօր ձեր շուկային հերթ չէր հասնելու գուցե:

Իսկ հիմա վայելեք ձեր ընտրությունը և շարունակեք ձեր ստամոքսի ակցիան` փորձելով հանկարծ չվիրավորել նիկոլին:

Աննա Հովների ֆեյսբուքյան էջից