ԵՄ առաքելության հաստատումը Հայաստանում ազդարարում է Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավվածության նոր փուլ․ Բորել
ԵՄ առաքելության հաստատումը Հայաստանում ազդարարում է Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավվածության նոր փուլ, այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«ԵՄ-ը շարունակելու է աջակցել լարվածության լիցքաթափման ջանքերին, և աշխատել երկու կողմերի հետ` տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման վերջնական նպատակով»,- նշել է Բորելը։
ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։
Ըստ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր: