ՆԱՏՕ-ում Մոսկվայի հետ հետագա հարաբերությունների հարցում տարաձայնություններ կան

ՆԱՏՕ-ի երկրների միջև տարաձայնություններ կան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման հարցում, գրում է «Նյու Յորք թայմսը» հղում անելով աղբյուրներին։

Երկու բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով՝ Լեհաստանը և Բալթյան երկրները հանդես են գալիս Մոսկվայի հետ հարաբերությունների ամբողջական խզման և «Ռուսաստանին ծնկի բերող ջանքերի օգտին»։ Այնուամենայնիվ, Ֆրանսիան, Գերմանիան և Թուրքիան կարծում են, որ շփումները պետք է պահպանվեն։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։