ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ոստիկանություն բերման ենթարկվածներին
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացրած մասնակիցներին բերման ենթարկելու հետ կապված` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանություն։
Տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև այց արդյունքների հիման վրա` ըստ առանձին դեպքերի, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:
Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրել էին, որ Երևանի հանրապետության հրապարակում ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից 5-ին ոստիկանները բերման են ենթարկել։
Կազմվել էր արձանագրություն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։