Փաշինյանը հանդիպում է անցկացնում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակ՝ հանդիպելու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:
Նրան դիմավորեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Ըստ շրջանառվող լուրերի` հանդիպմանը քննարկվելու է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: