Նպատակաուղղված վարկաբեկվում են պետությունների սահմանադրական հիմքերն ու իշխանական կառույցները
Վալերի Սեմերիկովն ՀԱՊԿ-ին համախմբված պայքարի կոչ է արել՝ ընդդեմ ինտերնետային սպառնալիքների
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն ասել է, որ «տեղեկատվական ինքնիշխանության» սպառնալիքները դարձել են կազմակերպության անդամ երկրների հիմնական մարտահրավերներից: «Ինտերֆակս»-ի տեղեկացմամբ, այս մասին գրված է ՀԱՊԿ պաշտոնական կայքում։
Սեմերիկովի խոսքով՝ տեղեկատվական տարածության միջոցով նպատակաուղղված վարկաբեկվում են պետությունների սահմանադրական հիմքերն ու իշխանական կառույցները:
«ՀԱՊԿ-ի անդամ երկրների համար հրատապ է դարձել համապատասխանեցնել ազգային օրենսդրությունները, ինչպես նաև մշակել իրավական ակտեր՝ ՀԱՊԿ-ի շրջանակում տեղեկատվական ոլորտի սպառնալիքներին դիմակայելու համար»:
Ի դեպ կայքի տեղեկացմամբ, ՀԱՊԿ վեց անդամներից չորսը՝ Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանն ու Ղազախստանը, 2018թ․աշխարհում ինտերնետային ամենաշատ հարձակումների թիրախ դարձած 20 երկրների թվում են: