Մի խումբ ադրբեջանցիներ փորձել են ներթափանցել Ղարաբաղում ականապատ տարածք
Ադրբեջանցի քաղաքացիների խումբը փորձել է ներխուժել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի ԶՈՒ հսկողության ներքո գտնվող Քարվաճառի շրջան:
Ադրբեջանի ՆԳՆ-ի հաղորդավրությունների համաձայն՝ նրանք փորձել են հայտնվել տարածքում, որն ամբողջովին ականազերծված չէ՝ շրջանցելով հսկիչ-անցագրային կետերը:
Հիքմեթ Շուքյուրովը, էլչին Ալիևը, Նաթիգ Ջաբարովը, Քյամալեդին Գասիմովը, Սեյֆուլա Ջաբարովը, Զամին Գարաեւը, Ֆիրուզ Ախունդուվը, Նիյամեդին Սալախովը, Բախշեիշ Սամեդովը, Մուրադ Ալիեւը և Ռամիզ Ալիևը բերման են ենթարկվել Քարվաճառի շրջանի ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից: