Լինելու եմ քաղաքական առաջնագծում․ ինչ ՀԿ է հիմնել Նաիրա Զոհրաբյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացրել էինք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է մեդիահոլդինգ հիմնել։ Զոհրաբյանն այդ տեղեկությունը չէր հերքել, սակայն մանրամասներ չէր ասել։
Մեզ հետ զրույցում երեկ նա հայտնեց, որ գրանցել է «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը, որի կանոնադրությունը լայն հնարավորություն է տալիս՝ ստեղծելու մեդիահոլդինգ։
«Առաջիկայում ես շատ ավելի մանրամասն այդ ամենի մասին կխոսեմ իմ համակիրների հետ միասին։ Լինելու եմ քաղաքական առաջնագծում»,- ասաց նա»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։