«Око за Око – и мир ослепнет.» Իրար աչք հանել փորձելու փոխարեն, պետք է մեր երկիրը քայքայող երկոտանի ուռուցքները հանել

Քանի դեռ ՀՀ դե ֆակտո իշխանությունները զբաղված են ընտրություններին ընդառաջ բեմադրված քրեական «մուտիտներով,» իսկ որոշ «ընդդիմադիրներ» ուղղակի «մուտիտով,» Ադրբեջանի Արտգործ նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր հայտարարեց, որ հայկական կողմը համաձայնվել է այսպես կոչված խաղաղության համաձայնագրի վերջին 2 կետերին, և բուն բանակցային գործընթացը համաձայնագրի շուրջ ավարտվել է։

Բայրամովը ուղիղ տեքստով հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հաջորդիվ ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կկատարի սահմանադրության մեջ, ինչը ըստ Ադրբեջանական կողմի գործընթացի հաջորդ տրամաբանական փուլն է։

Փաշինյանի դիվանագիտական սեկտորը ոչ միայն ի վիճակի չեղավ պահպանել վերջին կաթիլ արժանապատվությունը բանակցային գործընթացում ու շարունակեց բանակցել սեղանի տակից, այլ նաև անգամ չփորձեց, կամ միգուցե չցանկացավ բանակցային քննարկման օրակարգ բերել Բաքվում պահվող հայ ռազմագերիների Հայաստան արտահանձնման հարցը։

Հաջորդիվ Ադրբեջանի սպասելիքները ակնհայտ են. Սահմանադրության փոփոխում, Ադրբեջանի համար շահավետ դիրքից դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների շարունակում և միջանցք, որը կանցնի ՀՀ տարածքով, բայց կծառայի Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական և գեոպոլիտիկ շահերին։

Գեոպոլիտիկ շահերն էլ իրենց հերթին ակնհայտ են՝ Հայաստանի հնարավորինս հեռացում Իրանից, և Թյուրքական կիսաօղակի մեջ իզոլացում։ Դե իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ վարչապետի աթոռը զբաղեցրած սուբյեկտը ինքն իրենով էլ է փչացնում։

Ու այս ընթացքում, քանի դեռ Փաշինյանը շատ հստակ փորում է Հայկական պետականության ու էթնոսի գերեզմանը, որոշ ընդդիմադիրներ շարունակում են անհիմն մեղադրանքներ հնչեցնել 3-րդ Նախագահի և Հանրապետականի հասցեին, նրանց վնասելը գերադասելով Փաշինյանի ու նրա վարչակազմի հեռացումից։

Հ. Գ. «Око за Око – и мир ослепнет.» Իրար աչք հանել փորձելու փոխարեն, պետք է մեր երկիրը քայքայող երկոտանի ուռուցքները հանել։

 

Դավիթ Սիրունյանի ֆեյսբուքյան էջից