Այստեղ ենք՝ պահանջելու ազատ արձակել Բաքվի կողմից պահվող 23 հայ պատանդներին, որոնց նկատմամբ անարդար դատավարություն է իրականացվում․ Լուազո
«Այսօր այստեղ ենք՝ պահանջելու ազատ արձակել Բաքվի կողմից պահվող 23 հայ պատանդներին, որոնց նկատմամբ անարդար դատավարություն է իրականացվում։ Ընթացող այս դատավարությունը կարելի է համեմատել է ստալինյան դատավարությունների հետ»:
Այս մասին Եվրախորհրդարանում տեղի ունեցած «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկման ժամանակ ասել է Ֆրանսիան ներկայացնող Նատալի Լուազոն։
Նրա խոսքով, Բաքվում հայ պատանդները զրկված են արդար վերաբերմունքից։