Զուրաբիշվիլու վրա ձվեր են նետել օդանավակայանում՝ Մյունխենից վերադառնալուց հետո
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու վրա ձվեր են նետել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, երբ նա վերադարջել էր Մյունխենի անվտանգության համաժողովից, հայտնել է «Փիրվելի ԹիՎի-ն»։
«Վերջերս Զուրաբիշվիլին հայտնվել է զոնդերների (անանուն ակտիվիստների խումբ) թիրախում, երբ նա վերադարձել էր Մյունխենի համաժողովից: Թբիլիսիի օդանավակայանում Զուրաբիշվիլու վրա ձվեր են նետել»,- հայտնել է հեռուստաընկերությունը։
Նախօրեին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում անհայտ անձինք ձվեր էին նետել Վրաստանի նախկին վարչապետ, ընդդիմության առաջնորդ Գեորգի Գախարիայի վրա։ Նա նույնպես վերադառնում էր Մյունխենից։ Վրաստանի ՆԳՆ-ն միջադեպի հետաքննություն է սկսել։