Զինծառայողի մահվան փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ինչպես արդեն հայտնել ենք, https://livenews.am/press/2025/334024/17/19/02/ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով»,- ասել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը: