Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Միացյալ Նահագների և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դիվանագետների միջև, РИА Новости-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների միջև»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցի մասին։

Bloomberg-ը հայտնել է երկու երկրների ղեկավարների միջև բանակցությունների հնարավորության մասին արդեն փետրվարի վերջին։