Առևտրատնտեսական համագործակցությունը կխթանի հարաբերությունները․ Փաշինյանը՝ Քուրդիստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունից և կարևորել բիզնես կապերի խորացումը, ինչը լրացուցիչ ազդակ կհաղորդի տնտեսական հարաբերություններին:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Կարևորվել է խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: