ԱՄՆ փոխնախագահը պատրաստ է մեկնել ՌԴ՝ ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ բանակցելու

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դևիդ Վենսը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Ռուսաստան՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար։

«Մենք կարող ենք գալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման խելամիտ տարբերակի»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս նշել է Վենսը։