«Ռադիո» ՓԲԸ–ն վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը

«Ռադիո» փակ բաժնետիրական ընկերությունը (հայտնի է Նորատուսի ալեհավաքներով, ունի ռազմավարական նշանակություն) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանը։
«Ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 2025 թվականի փետրվարի 12-ին փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Փաշինյանը նշել է, որ այդ ընկերության արժեքը 2010 թվականին գնահատվել է 1 միլիարդ 755 միլիոն դրամ։