Հայ հասարակության բոլոր շերտերն աստիճանաբար հեռանում են Փաշինյանից

Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն զրկվել են միջազգային որոշիչ կենտրոնների աջակցությունից և սպառել են քաղաքական կրեդիտը, որը տարիներ շարունակ ունեցել էին։ Դրա վկայությունն են բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում՝ նրա վերջին այցը ԱՄՆ, ամերիկյան վարչակազմի սառը վերաբերմունքը և կեղծ գործընթացները ԵՄ ամդամակցության մասով, ինչպես նաև անատամ արձագանքները Ադրբեջանի հնարավոր ագրեսիային՝ ընդունելով սեփական ձախողումը «խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում։ Սակայն ավելի կարևոր է կենտրոնանալ այն փաստի վրա, որ նա կորցնում է նաև մեր քաղաքացիների աջակցությունը։

Հայ հասարակության բոլոր շերտերը, այդ թվում՝ նույնիսկ այն մարդիկ, ովքեր նախկինում սատարում էին նրան, աստիճանաբար հեռանում են Փաշինյանից։

Հ.Գ. Ակնհայտ է դառնում, որ ժողովրդին «սևերի» և «սպիտակների» բաժանած ուժերին հեռացնելու ցանկությունը և կամքը վերածվում են ժողովրդի վերստին միավորման և բևեռացված հասարակությունը նորից միասնական դարձնող գործոնի։

 

Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից