«Նեմեսիս»-ը որոշեցին ու իրագործեցին, որովհետև ունեին կամք, արժանապատվություն, պատվախնդրություն ու վրիժառուին հատուկ գիտակցություն

1919 թ. Երևանում տեղի ունեցած ՀՅԴ 9-րդ ժողովից հետո մեկնարկում է «Նեմեսիս» անվամբ հայտնի պատժիչ գործողությունը, որի արդյունքում մահապատժի են ենթարկվում տասնյակ հայ դավաճաններ, Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրք ջարդարարներ ու մուսաֆաթականներ:

Այս որոշումը կայացվեց այն օրերին, երբ Հայաստանի Հանրապետությունը բոլոր կողմերից ենթարկվում էր ռազմական ագրեսիայի, երկրում համատարած սով էր, համաճարակներ, տասնյակ հազարավոր անօթևան գաղթականներ, բայց որոշեցին…

Որոշեցին ու իրագործեցին` չունենալով բջջային հեռախոսներ, արբանյակային կապ, տեսաձայնագրիչ սարքեր, դրոններ, ժամանակակից զենքեր…

Որոշեցին ու իրագործեցին, որովհետև ունեին կամք, արժանապատվություն, պատվախնդրություն ու վրիժառուին հատուկ գիտակցություն:

 

Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան էջից