ԿԳՄՍՆ-ին հաջողվել է գտնել հուդայակերպ, ծախու պատմաբաններ, ովքեր Հայոց պատմություն»-ը դարձրել են «Հայաստանի պատմություն»․ պատմաբանը՝ նոր խեղաթյուրումների մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 10-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով ուժը կորցրած են ճանաչվել 2022-2024 թթ. հաստատված հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» բնագավառի («Իմ հայրենիքը» 5-րդ, «Իմ հայրենիքն ու աշխարհը» 6-րդ, «Հայոց պատմություն» 7-12-րդ դասարանների առարկաների) առարկայական չափորոշիչը և ծրագրերը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 11-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը», 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը», 7-12-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկաների ծրագրերը: Ուշադրություն: ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 10-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի մարտի 30-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայրենագիտություն» բնագավառի («Իմ հայրենիքը» 5-րդ, «Իմ հայրենիքն ու աշխարհը» 6-րդ, «Հայոց պատմություն» 7-12-րդ դասարանների առարկաների) առարկայական չափորոշիչը հաստատելու մասին» N 33-Ն հրամանը, սակայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 11-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով հաստատվել են միայն հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ հայրենիքը», 6-րդ դասարանի «Իմ հայրենիքն ու աշխարհը», 7-12-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկաների ծրագրերը: Չափորոշչի հաստատման մասին խոսք չկա: Ունենք հաստատված առարկայական ծրագրեր, բայց չունենք հաստատված առարկայական չափորոշիչ:

Հիմա ազգադավների խեղաթյուրումների մասին: ԿԳՄՍՆ-ին հաջողվել է գտնել հուդայակերպ, գրպանային, ծախու պատմաբաններ, ովքեր իրենց թաթերով, էրիներով կամ չանչերով «Հայոց պատմություն»-ը դարձրել են «Հայաստանի պատմություն»: Ազգադավ ու ցայտուն ևս մեկ խեղաթյուրում. «Հայոց պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5.-ի վերնագիրն էր. «Ազատագրական պայքարը և հայապահպանության հիմնախնդիրները նորագույն շրջանում»: 11-րդ դասարանի նոր ծրագրում Թեմա 5.-ը ունի հետևյալ վերնագիրը. «Պետության առջև ծառացած հիմնախնդիրները նորագույն շրջանում»: Տեղադրված պատկերներում կարող եք տեսնել «Հայոց պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5.-ի բովանդակությունը և «Հայաստանի պատմություն» առարկայի 11-րդ դասարանի ծրագրային Թեմա 5.-ի բովանդակությունը ու համեմատել: Կտեսնեք սրբապիղծ, սևահոգի ու վայ պատմաբանների կատարած ազգադավ փոփոխությունները: Նախ՝ «Արցախյան հիմնախնդիրը» դարձել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր»: Ապա ծրագրից հանել են հետևյալ ենթաթեմաները.

«4. Արցախյան ազատամարտը՝ Հայկական հարցի պատմության շրջադարձային փուլ:

  1. Անկախության վերականգնումն Արցախում: Արցախի Հանրապետության կայացման գործընթացը:
  2. Հայաստանի Երրորդ Հանրապետությունն ու Հայկական հարցը: Հայկական հարցի լուծման հեռանկարները:
  3. Արցախյան հիմնախնդիրն այսօր: Լուծման հեռանկարները:
  4. Համահայկական միասնության անհրաժեշտությունն ու ազգային հիմնարար արժեքների դերը հայապահպանության գործում:
  5. Անկախ և զորեղ Հայաստանի Հանրապետությունը՝ հայապահպանության ու հարատևման գրավական»:

Պատասխան եք տալու, դավաճա՛ն ընդոծիններ: Իսկական հայերը խարան են դաջելու ձեր պիղծ ճակատներին:

 

Պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանի ֆեյսբուքյան էջից