Սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Հանրապետության տարածքում փետրվարի 5-ի ուշ երեկոյան ժամերին, 6-9-ը առանձին շրջաններում սպասվում է ձյուն, փետրվարի 6-ին լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Փետրվարի 5-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին հնարավոր է թույլ ձյուն։