Սիրիան Թուրքիային առաջարկել է ռազմաբազաներ տեղակայել՝ ռուսականների փոխարեն

Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է երկրում ռազմաբազաներ տեղակայել ռուսականների փոխարեն: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Թուրք-սիրիական պաշտպանական դաշնագիրն ըստ այդմ կարող է ներառել Թուրքիայի ռազմաօդային ուժերի ավիաբազաների ստեղծումը Սիրիայի կենտրոնական հատվածում։

Սիրիայի առաջնորդը նաև Էրդողանին հրավիրել է առաջիկայում այցելել Դամասկոս:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահը նշել է, որ Ահմեդ Ալ Շարաայի հետ քննարկել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» դեմ պայքարի համատեղ քայլերը: Էրդողանը նաև հայտարարել Է Սիրիայի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության մասին: