Զելենսկին հաստատել Է Թրամփի թիմի այցը Ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների՝ երկիր նախատեսվող այցի մասին տեղեկությունը: Այս մասին հաղորդում է «Страна.ua»-ն Տելեգրամի իր ալիքում։
«Մենք արդեն ունենք աշխատանքային ժամկետներ, թե երբ կգա ամերիկյան թիմը։ Միասին կաշխատենք», – հայտարարել է նա։