Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ
Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Այս մասին հայտնել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով»,- նշել է նա:
Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ քննչական գործողությունները կատարվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, կան ձերբակալված անձինք՝ այդ թվում քաղաքապետարանի պաշտոնյաներ։
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տվյալներ չեն հայտնել։