Ստիպված եմ տեղադրել 2021-ի դեկտեմբերին պատրաստած տեսանյութը՝ մեր արած աշխատանքի մասին. Հայկ Մարությանը պատասխանել է քաղաքացիներին

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրում է․

«Այս օրերին եղել է մի քանի դեպք, որ քաղաքացիներն ինձ հարցրել են՝ «3 տարի քաղաքապետ էիք՝ ինչու՞ ավտոբուսներ չբերեցիք»։

Զարմանալի չէ․ այս մարդիկ տարիներ շարունակ գրեթե ամենօրյա ռեժիմով լսում են ՔՊ-ական քարոզչությունը, որտեղ մեր աշխատանքները կա՛մ մոռացության են մատնվում, կա՛մ իրենց են վերագրվում (հիշենք էն խայտառակ տեսանյութը, երբ ՔՊ-ականները տեսանյութից ջնջել էին ինձ՝ MAN ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը ստորագրելու կադրերից )

Կներեք անհամեստությանս համար, բայց ստիպված եմ տեղադրել 2021-ի դեկտեմբերին պատրաստած տեսանյութը՝ մեր արած աշխատանքի մասին:

Հ.Գ. 2021 թվականին քաղաքի սեփական եկամուտները մոտ 22 միլիարդ դրամ էր, իսկ 2025 թվականին մոտ 2 անգամ ավել (հիմնականում գույքահարկի ավելացման հաշվին), չհաշված, որ իմ պաշտոնավարած 3 տարուց 1,5-ը եղել են քովիդի և պատերազմի տարիներ»: