ԼՂ հայրենակիցներ, շարունակում է գործել «114 տեղեկատուն»․ ԱՍՀՆ

ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ,

թարմացված տեղեկատվությամբ շարունակում է գործել «114 տեղեկատու»-ն, որի օգնությամբ Դուք կարող եք ինքնաշխատ եղանակով ստանալ արագ ու հասցեական տեղեկատվություն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։

Տեղեկատուին միանալու համար անհրաժեշտ է Տելեգրամում փնտրել 114 տեղեկատու (ԼՂ) անվանումը կամ մուտք գործել https://t.me/mlsa114_bot հղմամբ։

Դուք կարող եք ընտրել Ձեզ հետաքրքրող ոլորտը, ապա հետևել համակարգի կողմից առաջարկվող քայլերին և ստանալ տեղեկատվություն՝

բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի,

50,000-40,000-30,000 դրամ պետական աջակցության ծրագրի,

զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի,

կենսաթոշակների և նպաստների,

12 % հետվճարի ծրագրի և այլնի վերաբերյալ։

Ըստ անհրաժեշտության՝ կարող եք կապ հաստատել նաև մասնագետների հետ։

Հարթակը գործարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» (GTC) կողմից։

ԱՍՀՆ