Հասարակության դժգոհությունը 50 դրամ ավելի վճարելու մասին չէ, այլ հերթական անաարդարության
Քաղաքային իշխանության հիմնավորումը այն մասին, որ տրանսպորտի թանկացումը կապված է գազելների փոխարեն ավտոբուսների ներդրման հետ, մեղմ ասած արդարացված չէ։
Բոլորս ենք հիշում, որ գազելային համակարգը եղել է գերշահութաբեր ոլորտ, և 100 դրամ ուղեվարձով տրանսպորտի գծատեր լինելը լուրջ բիզնես էր, ովքեր կապված էին իշխանությունների հետ։
Հետևաբար, պարզ տրամաբանություն է, որ 100 դրամ սակագնով համակարգի ժամանակ ինքնարժեքը եղել է բավական ցածր և եթե օրինակ հիմա այդ նույն գազելներով տրանսպորտային համակարգ ունենայինք, ինքարժեքով սակագինը պետք է լիներ 40-50 դրամ։
Այսինքն մարդիկ երբ գազելների համար վճարել են 100 դրամ, դրա կեսը գնացել է գծատերերի գրպանը, հետևաբար այդ գծատերերի համակարգի վերացումը լիովին բավարար է սակագինը պահպանել 100 դրամ։
Հակառակ պարագայում ստացվում է, որ նախկին իշխանությունների ժամանակ որևէ կոռուպցիա ու չարաշահում չկար և 100 դրամանոց գազելները նորմալ երևույթ էր։
Հասարակության դժգոհությունը 50 դրամ ավել վճարելու մասին չէ, այլ հերթական անաարդարության, քանի որ ժողովրդի սպասումը եղել է կյանքի որակի փոփոխություն իշխանության լավ աշխատանքի և ոչ թե իր կողմից ավել ծախս կատարելու հաշվին։
Տնտեսագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը