Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը
Քաղաքացիները երրորդ օրն է՝ ինչ շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը: Կան քաղաքացիներ, որոնք արդեն թանկացված սակագնով են վճարում:
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին նշել է, որ հույս ունեն, որ բոյկոտը այսօրվանից մեծ թափ է առնելու, որովհետև բոյկոտին միանալու են ուսանողներն ու աշխատող քաղաքացիները:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։