Նիկոլն Ալիևին 15 քառ․ կմ է նվիրել Արարատի մարզից՝ հայոց բանակի օրվա առիթով․ Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)
Ցավոք սրտի, բանակում այս իրավիճակի դեմ խուլ դժգոհության ազդակներ չկան։ Իհարկե, միջին և ցածր սպայակազմի հետ հանդիպումներում նրանք սարսափելի դժգոհություններ են արտահայտում, բայց վերնախավն ինչ-որ կերպ հարմարվել է գործող իշխանության օրակարգին և ամեն ինչ անում է այն սպասարկելու համար։ Դժվար է ասել՝ ովքեր են հուշում Նիկոլ Փաշինյանին, բայց նա քայլեր է անում, որոնցով բանակի վերնախավին դարձնում է իրեն հլու-հնազանդ։ Այն, ինչ ասաց ԳՇ պետը Եռաբլուրում, կամ այն, ինչ ասում է նախարար Պապիկյանը, բանակի հետ առնչություն չունեցող գաղափարներ են։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«Երբ հիշում ենք նույնիսկ դեռևս չկայացած բանակը՝ 1992-94 թթ․, երբ նոր էինք անկախություն ձեռք բերել, մեծ ոգևորություն կար։ Օրինակ, Մանվել Գրիգորյանն արդեն 1988-89 թթ․ Համլետ Նահատակյանի ջոկատից էր՝ Հադրութի շրջանում, երբ դեռ խորհրդային իշխանության տարիներն էին։ Մանվելի մեջ սարսափելի ոգևորություն կար, և տղաներն ամեն ինչ սովորում էին կոնկրետ գործողության մեջ։ Ավելի ուշ դրանք կարողացան ներդնել պատերազմական գործողություններում և փառահեղ հաղթանակ տանել։ Հետագայում շատերը սկսեցին շահարկումներ անել, բայց այդ տղաներից որևէ մեկն ուսադիրի ակնկալիք չուներ։ Ցավոք սրտի, հետագայում քաղաքական գործընթացները հանգեցրին դրան, բայց այդ տղաները, միևնույն է, մնացին հայրենիք պաշտպանող, ազատագրող, հայրենիքի համար մեռնելու պատրաստ»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
«Մի կադր կա ՆԱՏՕ-ի մի միջոցառումից, երբ հնչում է Թուրքիայի հիմնը, և Մանվել Գրիգորյանը ցուցադրաբար թողնում ու դուրս է գալիս։ Նա գիտեր, որ դրա համար իրեն կարող են պատժել։ Նույնիսկ 2008 թվականի դեպքերն ինչ-որ բան ասում են։ Իհարկե, այդտեղ այդ կարգի մարդկանց փորձում էին խառնվել նաև այն տականքները, որոնք այսօր էլ գոյություն ունեն, գեներալ-լեյտենանտի ուսադիրներով էլ նստած են ԱԺ-ում։ Բայց դրանք «ասֆալտի գեներալներ» են և որևէ մարտական գործողության չեն մասնակցել։ Իհարկե, նրանք ինչ-որ բաներ են պատմում շրջապատին, որոնք նույնպես չեն եղել այդտեղ, բայց բոլորը գիտեն, որ գործողություններին մասնակցել և դրանք կառավարել է հենց Մանվել Գրիգորյանը։ 44-օրյայի ժամանակ հետևում կանաչ վարագույր էին կախում, սափրված, կոկիկ հագուստով եթեր էին մտնում։ Ով այդ օրերին թեկուզ մեկ օրով, անգամ կես ժամով Արցախում է եղել, գիտե՝ իր հագուստը չէր կարող կոկիկ լինել»,- նշեց քաղաքական գործիչը:
Ավելին՝ տեսանյութում