Ադրբեջանն ու Թուրքիան ընդլայնում են ռազմական ոլորտի համագործակցությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Հիքմեթ Միրզոևը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Մեթին Գյուրակի հետ։
Կողմերը հայտարարել են պաշտպանական ոլորտում համատեղ գործողությունների հետագա ընդլայնման մասին։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Միրզոևը գոհ է մնացել այցից։ Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: