ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հուսով է, որ դպրոցներում ռուսերենի դասավանդման ժամերը կպահպանվեն
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հուսով է ունի, որ հայկական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակը կպահպանվի։ Այս մասին ասել է ՌԴ դեսպանության խորհրդական Միխայիլ Վոժդաևը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն:
«Մենք երկխոսության մեջ ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ղեկավարության հետ, քանի որ նոր չափորոշիչների ընդունումը և այն ժամաքանակը, որը դպրոցներում մնում է ռուսաց լեզվի համար, մեզ անհանգստացնում է։
Հասկանում ենք, որ հիմա դպրոցների ղեկավարությունը կարող է փոխել ժամերի քանակը։
Հուսով ենք, որ ձեր դպրոցներում ռուսաց լեզվի ժամերի քանակը կպահպանվի, եթե, իհարկե, երեխաներն ունեն դրա անհրաժեշտությունը»,-ասել է Վոժաևը ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների բացման արարողության ժամանակ։
Նա վստահություն է հայտնել, որ նման անհրաժեշտություն կա, նաև հույս է հայտնել, որ այդ հետաքրքրությունը կպահպանվի:
Այսօր Երևանում մեկնարկել են ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, որոնց մասնակցում է 50 մանկավարժ Հայաստանի ավելի քան 45 բնակավայրերից: