ՀԱՄԱՍ-ն այսօր ազատել է ևս չորս իսրայելցի կին պատանդների

ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ուղիղ եթերում փոխանցել է չորս իսրայելցի զինծառայող պատանդների:

Չորս կանանց դուրս են բերել Գազայի կենտրոնական հատված՝ շրջապատված պաղեստինցիների մեծ բազմությամբ և ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալներով։

Այնուհետև նրանց նստեցրել են ԿԽՄԿ-ի մեքենաները, որոնք պատանդներին արդեն իսկ հասցրել են իսրայելական ուժերի մոտ:

Այդ կանայք են՝ Լիրի Ալբագը, Կարինա Արիևը, Դանիելլա Գիլբոան և Նաամա Լևին։ Նրանք առևանգվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Նահալ Օզում ՀԱՄԱՍ-ի հսկողության բազայի վրա հարձակման ժամանակ, գրել են ԶԼՄ-ները։

Իսրայելն իր հերթին պատրաստվում է պատանդներից յուրաքանչյուրի համար 50 պաղեստինցի բանտարկյալ հանձնել ՀԱՄԱՍ-ին։