Թրամփն արդեն սպառնում է Ռուսաստանին, որի հետ երբեք չի կարելի ուժի լեզվով խոսել. 2

Կարո՞ղ է շուտով Բայդենին երանի տանք…

 

Սկիզբը՝ այստեղ

Անդրադառնալով Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում գործարքի չգնալու դեպքում Մոսկվային ուղղված ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքին՝ բարձր մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել այն ամենի նկատմամբ, ինչ Ռուսաստանը վաճառում է Միացյալ Նահանգներին և մի շարք այլ երկրների, Ղրիմից Պետդումայի պատգամավոր և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ Միխայիլ Շերեմետը, «РИА Новости»– ի տեղեկացմամբ , Թրամփին կոչ է արել չխոսել Ռուսաստանի հետ ուժի դիրքերից, քանի որ դա անիմաստ է, և ընդգծել է, որ նման մոտեցումը հաշվի չի առնում միջազգային հարաբերությունների ներկա իրողությունները:

«Նախ, պետք է հասկանալ, որ Թրամփը մեր մտերիմների աջակիցը չէ, նա մեզ հետ շփվում է՝ ելնելով, առաջին հերթին, իր երկրի շահերից,- ասել է Շերեմետը «РИА Новости»- ին։- Իսկ ԱՄՆ- ի շահերը հայտնի են՝ թուլացնել մյուս երկրներին՝ դրա հաշվին ավելի ուժեղ դառնալով։ Բայց Թրամփին չարժե ուժի դիրքերից խոսել Ռուսաստանի հետ։ Դա անիմաստ է»:

Ավելի վաղ ՄԱԿ- ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, «Reuters» գործակալության տեղեկացմամբ, հայտարարել էր, որ Թրամփը պատասխանատվություն չի կրում այն բանի համար, ինչ ԱՄՆ- ն արել է Ուկրաինայում 2014 թվականից ի վեր՝ այն վերածելով «հակա- Ռուսաստանի» և պատրաստելով մեզ հետ պատերազմի, սակայն նրա իշխանության տակ է կանգնեցնել այդ վնասակար քաղաքականությունը, ընդ որում, Ռուսաստանի շահերից է բխում հասկանալ, թե որոշակի ինչ է նշանակում գործարքը Թրամփի հասկացողությամբ:

Թրամփը հունվարի 22- ին հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է համաձայնագիր կնքի Ուկրաինայում հակամարտության դադարեցման մասին, հակառակ դեպքում ԱՄՆ- ն կուժեղացնի հակառուսական պատժամիջոցները: «Truth Social» սոցցանցում ամերիկյան առաջնորդը գրել էր, որ Նահանգներն «այլ ելք չեն ունենա, քան բարձր հարկեր և տուրքեր սահմանել ամեն ինչի համար», ինչը ՌԴ- ն վաճառում է ԱՄՆ- ին և Արևմուտքի այլ երկրներին:

Թրամփի սպառնալիքը Պետդումայում, «РИА Новости»– ի տեղեկացմամբ, մեկնաբանել է նաև Ղրիմի տարածաշրջանից Պետդումայի պատգամավոր, պահեստազորի գեներալ- մայոր Լեոնիդ Իվլևը: Նրա հավաստմամբ, ԱՄՆ- ի նախագահը սխալ ու փակուղային ռազմավարություն է ընտրել, եթե որոշել է վերջնագրերով խոսել Ռուսաստանի հետ:

Ըստ պատգամավորի, Թրամփի կողմից բացության, անկեղծության և սպառնալիքների ինչ- որ իմիտացիա է՝ լուրջ դիրքորոշման փոխարեն, ԱՄՆ- ի նախագահը կարծես չգիտի ինչ անել:

«Իսկ վերջնագրերով սպառնալը, սակագներով վախեցնելը դատարկ խոսակցություն է, դա Ռուսաստանի համար չէ,- «ՌԻԱ Նովոստի»- ին ասել է Իվլևը։- Եթե Թրամփը որոշել է Ռուսաստանի հետ խոսել վերջնագրերի լեզվով, ապա նա սխալ ու փակուղային ռազմավարություն է ընտրել»:

Նրա խոսքով՝ Թրամփի հայտարարությունը հիշեցնում է իրավիճակն ամերիկյան բեյսբոլում, երբ խաղը դեռ չի սկսվել, իսկ խաղացողն արդեն գնդակը նետել է սթրայք-գոտու կողքով, և պարզվել է, որ այն չի հաշվարկվել:

«Որպես արդյունք՝ տուգանք»,- ասել է Իվլևը:

ԱՄՆ- ում ՌԴ նախկին դեսպան Անատոլի Անտոնովն ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է, որ Թրամփի դիրքորոշման համատեքստում այն պնդումը, թե խաղաղությանը կարելի է հասնել ուժով, դրական ոչինչ չի խոստանում: Անտոնովի հավաստմամբ, ռազմական գործողությունները կարող են դադարեցվել այն բանից հետո, երբ Թրամփը ցուցադրի Ռուսաստանի շահերը հաշվի առնելու ամերիկյան վարչակազմի պատրաստակամությունը:

Ըստ նախկին դեսպանի, ԱՄՆ- ի նախագահը կարող է մատի մեկ հարվածով դադարեցնել Ուկրաինայի հակամարտությունը՝ պարզապես դադարեցնելով ուկրաինական կառավարության ֆինանսավորումը:

«Իրականությունն այն է, որ Թրամփը, ընդհանուր առմամբ, չունի այս հակամարտության կողմերից որևէ մեկի վրա ազդելու մեծ լծակներ»,«RT на русском»- ի փոխանցմամբ , գրել է ամերիկյան «The Hill» պարբերականը:

Թերթը նաև հայտնել է, որ Թրամփը պաշտոնավարման առաջին օրերին ուժեղացրել է քննադատությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին՝ մեղմացնելով այն «շողոքորթությամբ»:

«Газета.Ру»– ի փոխանցմամբ , «The Hill»- ը գրել է, որ Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու իրական լծակներ չունի, ուստի նա դիմում է Ռուսաստանին վերջնագրերով և ձգտում է ցույց տալ, որ «ուժի միջոցով խաղաղության» քաղաքականությունը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների ավարտին։

Սպիտակ տուն վերադառնալուց երկու օր անց Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ոչնչացնում է իր երկիրը» ռազմական գործողություններով, և սպառնաց ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ, եթե Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնություն ձեռք չբերվի մոտ ապագայում: Սպառնալիքները Թրամփն ուղեկցել է ռուս ժողովրդի հանդեպ սիրո և «Պուտինի հետ շատ լավ հարաբերությունների» մասին խոսքերով: Ըստ «The Hill» պարբերականի լրագրողների, հանրապետականն այդպիսով ձգտում է խրախուսել Ռուսաստանի նախագահին նստել բանակցությունների սեղանի շուրջ:

«Այս հայտարարություններն առաջին համազարկն են Թրամփի փորձերի մեջ՝ ցույց տալու, որ «ուժի միջոցով խաղաղության» իր քաղաքականությունը կարող է վերջ դնել Եվրոպայում գրեթե հարյուր տարվա ընթացքում խոշորագույն ցամաքային պատերազմին»,- կարծում է պարբերականը:

Սակայն իրականում, ըստ Վաշինգտոնում Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի «ժողովրդավարական կայունություն» ծրագրի տնօրեն Սեմ Գրինի, Թրամփը չի կարողանա ազդել ռուս- ուկրաինական հարաբերությունների վրա: Նա հավելել է, որ հակամարտող կողմերին աջակցում են միջազգային կոալիցիաներ, ուստի ՌԴ- ի վրա ճնշում գործադրելու համար Թրամփը պետք է միասնություն ձեռք բերի Եվրոպայի հետ:

«Ես կարծում եմ, որ իրականությունն այն է, որ Թրամփը, ընդհանուր առմամբ, չունի այս հակամարտության կողմերից որևէ մեկի վրա ազդելու լծակներ»,- ընդգծել է Գրինը:

ԱՄՆ – ն պետք է ստանա ԵՄ աջակցությունը, սակայն դա անելը դժվար է՝ հաշվի առնելով Եվրոպայից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու Թրամփի վերջին խոստումները։

«Բացառված չէ, որ Թրամփը, (ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Մայք) Ուոլցը և (պետքարտուղար Մարկո) Ռուբիոն և ցանկացած այլ անձ, որը կարևոր դեր կունենա արտաքին քաղաքականության մեջ, կնստեն և կկազմեն բոլոր հատվող և միահյուսվող շահերի քարտեզը և կսկսեն առաջնահերթություններ սահմանել»,- ամփոփել է Գրինը:

ՆԱՏՕ- ում արձանագրել են, որ Ուկրաինայի պարտությունը դաշինքին և Արևմուտքի երկրներին կարժենա տրիլիոնավոր դոլարներ: Այս մասին Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Եթե Ուկրաինան պարտվի, մենք արդեն չենք խոսի ներկայիս 2%- ի փոխարեն (պաշտպանական ծախսերի համար.- «Газета.Ru»), ՀՆԱ- ի 3 տոկոսի մասին, որոնք արդեն պարտավորվել ենք ծախսել դաշինքում, անհրաժեշտ կլինեն լրացուցիչ տրիլիոններ, այլ ոչ թե միլիարդներ»,- ասել է Ռյուտեն:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի կողմից զսպման վերականգնումը շատ ավելի թանկ կարժենա, քան հիմա։ Թրամփի սպառնալիքին անդրադարձել է նաև Կրեմլը:

«Հատկապես ինչ- որ նոր տարրեր մենք այստեղ չենք տեսնում»,- РБК- ի տեղեկացմամբ , ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և հավելել, որ Թրամփն իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում առավել հաճախ է դիմել պատժամիջոցների մեթոդներին, «նրան դուր են եկել այդ մեթոդները, համենայն դեպս, դրանք նրան դուր են եկել իր առաջին նախագահության ընթացքում»:

«Եվ այսպես, մենք շատ ուշադիր հետևում ենք, իհարկե, ամբողջ հռետորաբանությանը, բոլոր հայտարարություններին,- ասել է Պեսկովը:- Մենք ուշադիր արձանագրում ենք բոլոր նրբությունները»:

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը մնում է պատրաստ «իրավահավասար ու փոխադարձ հարգալից երկխոսության», որը «տեղի է ունեցել երկու նախագահների միջև» Թրամփի առաջին ժամկետի ընթացքում:

«Սպասում ենք ազդանշանների, որոնք դեռ չեն ստացվել»,- եզրափակել է Կրեմլի ներկայացուցիչը:

 

Արթուր Հովհաննիսյան