Վլադիմիր Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի պատվավոր կոչում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 24-ին ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի որոշումներից։

Հիշեցնենք՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը հունվարի 9-ից դեռ կոմայի մեջ է։ Նա կլինիկական մահ է տարել։