Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը
Էրազմուս+ ծրագրի հարգելի՛ շահառուներ,
Հայտնում ենք, ս. թ. հունվարի 1-ից Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը՝ պայմանավորված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը։
Էրազմուս+ ծրագրի բոլոր գործողություններին վերաբերող հարցերով խորհրդատվությունների համար այսուհետև պետք է անմիջականորեն դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: