Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Սիրիայում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Սիրիայում և նրա շուրջ իրավիճակի զարգացման մասին։ Հաստատվել է Սիրիայի ինքնիշխանությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունն անվերապահ հարգելու անհրաժեշտությունը։ Նախարարները շեշտել են բոլոր «արտաքին խաղացողների» ջանքերի միավորման կարևորությունը, որոնք կարող են իրապես նպաստել Սիրիայում իրավիճակի համակողմանի կարգավորմանը Սիրիայի բոլոր քաղաքացիների օրինական իրավունքների ապահովման հիման վրա՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից և էթնո-կրոնական պատկանելությունից», – ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Լավրովն ու Ֆիդանը պայմանավորվել են սերտ կապ պահպանել սիրիական խնդիրների և տարածաշրջանային այլ հրատապ հարցերի շուրջ: