Սիրիայում ռուսական բազաների ապագայի հետ կապված հարցերը բանակցությունների փուլում են․Սիրիայի ՊՆ

Սիրիայի տարածքում ռուսական ռազմակայան բազաների ապագայի և Ռուսաստանի և Սիրիայի հարաբերությունների հարցերը բանակցությունների փուլում են:  Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան։ Սիրիայում ռուս զինվորականները տեղակայված են Խմեյմիմ ավիաբազայում և Տարտուսում գտնվող ՌԴ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կենտրոնում։

«Դեռևս պարզ չէ, թե ինչպիսին կլինի վերջնական որոշումը։ Մենք դեռ հրահանգներ չենք ստացել։ Սակայն բանակցություններ են ընթանում, որոնք վարում է ղեկավարությունը՝ ԱԳՆ-ի մասնակցությամբ»,- ասել է Մուրհաֆ Աբու Կասրան։

Ինչպես նշում է «kommersant.ru»-ը, երկկողմ համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանը կարող է Սիրիայի տարածքում ռազմակայաններ օգտագործել մինչև 2066 թվականը։