Աշխարհի համար 2025 թվականը հանգիստ չի լինի․ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն

Այս տարի աշխարհում իրավիճակը հանգիստ չի լինի, հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

«Արդեն այսօր հասկանալի է, որ 2025 թվականը հանգիստ չի լինելու։ Շատ բան կախված է նրանից, թե որքանով տարածաշրջանային և գլոբալ խաղացողներին կբավականացնի և ողջախոհությունը, և տոկունությունը», – ասել է Նարիշկինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ այժմ մենք ականատես ենք լինում միաբևեռ, իր դարն ապրած աշխարհակարգից նոր, արդար աշխարհակարգի անցման գործընթացին։ «Եվ այդ գործընթացը, իհարկե, իր ռիսկերն ունի, այն շատ բարդ է», – նշել է ԱՀԾ ղեկավարը։